Մամուլ

Գյումրիում վերջին 7 տարում նման ծավալի ձյուն չէր տեղացել․ սպասվում է մինչև -30 աստիճան ցուրտ

Գյումրիում վերջին 7 տարում նման ծավալի ձյուն չէր տեղացել․ սպասվում է մինչև -30 աստիճան ցուրտ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ տարիներ շարունակ բարերարների օգնությամբ աջակցություն է հասցնում մարզի անապահով ընտանիքներին:

«Շիրակի մարզում հիմա էլ շարունակվում է նախորդ օրվանից սկսած ցուրտ քամիներն ու բուքը։

Շատ կացարաններում վառարանների ծուխը քամին լցնում է ներս և պարտադրված շատ ընտանիքներ նստած են պաղ վառարանի կողքին։ Ջերմաստիճանը վաղվանից ևս նվազելու է, Գյումրիում մինչև -30 աստիճան ցուրտ է սպասվում, բնականաբար մարզի լեռնային գյուղերում առնվազն 8-10 աստիճանով առավել ցածր կլինի։

Դոմիկներում, կիսաքանդ շինություններում պատսպարված ընտանիքներին անգամ վառելիքով թեթև աջակցություն կամ գոնե մի դատարկ զգուշացում չի արվել։

gyumri dzyun

Անկեղծ ասած, գլուխ չեմ հանում, թե անցած օրերին էլ մի շարք մամուլի միջոցներ ինչից ելնելով էին գրել, թե եղանակը առաջիկա օրերին 9-10 աստիճանով տաքանալու է։

Ինչպես կասեր նման դեպքերում հասարակ գյումրեցին՝ լրիվ են գժվել։ Հա, մի բան էլ, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող ընտանիքների համար բացառություն պետք է արվի և հունվարի համար կոմունալ վճարները չմուծելու համար, լույսից ու գազից, առնվազն մեկ երկու ամիս ժամանակով՝ չզրկվեն, մի անգամ էլ՝ թող մի քիչ մարդ լինեն»։

Նշենք, որ Գյումրիում գիշերվանից տեղումները չեն դադարում, ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մինչեւ 50 սմ-ի:

Կիսվել