Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել
Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել
Ռուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը` առանց կյանքի նշանների։
Լուրը հաստատել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։
Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել են մամուլի ծառայությունից։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։