Մամուլ

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

Sputnik Արմենիան գրում է․ Գյումրու Բագրատունյաց 8-րդ շենքի 31 բնակարանում հայտնաբերված կնոջ և երեխայի դիերը եղել են նեխած: Բնակարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Պարզվել է, որ մահացած հայտնաբերված կինը հաշվառված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նրա կողքին դեղահաբեր են գտնվել: Ներկա պահին քրեական գործ չի հարուցվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են պատասխանին:

«Արտաքին զննությամբ, համենայնդեպս, փորձագետը դեպքի վայրում չհայտարարեց մի այնպիսի ենթադրյալ վնասվածքի առկայության մասին, որը հիմք կտար մեզ ասելու, որ արտաքնապես վնասվածք ուներ։ Դիերի նեխած էին, երեխան ավելի շատ:

gyumri depq

Չի բացառվում նաև, որ ելնելով դիերի նեխային աստիճանից, հիստալոգիայի կարիք նաև լինի»,-տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Դատախազի խոսքով` հայտնաբերված ամենափոքր մանրուքն անգամ կդարձվի քննության առարկա: Այս պահին 4 վարկած կա, որոնց ուղղությամբ իրավապահները մանրակրկիտ քննություն են տանում:

Ըստ դատախազի` կինը նախկինում երեխայի և ամուսնու հետ վարձակալված այլ բնակարանում է ապրել: Վերջին 4 օրերին էր տղայի հետ տեղափոխվել է Բագրատունյաց 8 շենք և այսօր, ըստ բնակարանատիրոջ հետ ունեցած պայմանավորվածության, պետք է դուրս գար այնտեղից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել