ՔաղաքականությունՄամուլ

Գյումրիում առաջատարը Սարիկ Մինասյանն է

Այս պահին Գյումրիի ՔՊ նախընտրական շտաբում հավաքվել են ՔՊ կուսակցականները, Երեւանի փոխքաղաքապետերը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, եւ այլ պաշտոնյաներ:

Այս պահին ընտրական տեղամասերում ընթանում է ձայների հաշվարկ: Bavnews.am-ի տեղեկություններով՝ առաջատարը ՔՊ-ական Սարիկ Մինասյանն է՝ 37,04%, իսկ երկրորդ տեղում՝ ՀԿԿ կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 20,77%:

Նշենք, որ Գյումրիում ընտրություններում ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան 2021 թ․-ի հունիսի 20-ի համընդհանուր խորհրդարանական ընտրություններում։ 

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 42,66%-ը։ Մինչդեռ, Հայաստանի երկրորդ քաղաքում վերջին համընդհանուր խորհրդական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր ընդամենը 38,42% (46922 ընտրող)։ Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է։