Գյումրիի «Իմպերիալ» ռեստորանային համալիրի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա տղամարդու դի
Գյումրիի «Իմպերիալ» ռեստորանային համալիրի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա տղամարդու դի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային ննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 11-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «գանգուղեղային փակ վնասվածք՝ հարցականով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Ղ-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում գործող «Իմպերիալ» ռեստորանային համալիրի դիմաց ինքնազգացողությունը վատանալու, մեջքի հատվածով վայր ընկնելու և գլուխը գետնին հարվածելու հետևանքով ստացել է նշված մահացու վնասվածքը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։