Գյումրիի դպրոցներից մեկի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել
Armlur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «աջ գոտկային շրջանի պատառոտված արյունահոսող վերք»-ով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Հ. Ա․-ն, որին Գյումրի ք․ 10-րդ դպրոցի մոտակայքում դանակահարել է 16-ամյա Ն. Ս․-ն։
Վերջինիս ձերբակալել են։
Ըստ տեղեկությունների՝ պատճառը ձնագնդիկ խաղալիս միմյանց հարվածելու հետ կապված վեճն է եղել։