Գյումրեցի 50 անօթևան ընտանիքի բնակարան հատկացվեց
Վերջին տվյալներով՝ Գյումրիում շուրջ 2580 տնակ և 98 տնակային ավան կա: Տարբեր տարիներին Գյումրին տնակներից ազատելու խոստումներ ու ժամկետներ իհարկե եղել են։ Գյումրին տնակներից ազատելու վերջնաժամկետ տրվել է 2027 թվականը։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր Գյումրիում բնակարանամուտ էր, գյումրեցի 50 անօթևան ընտանիք արդեն բնակարան ունի։
Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով Գյումրիի Մուշ թաղամասում բնակարաններ են հանձնվել 1988-ի Սպիտակի երկրաշարժին բնակարան կորցրած անձանց, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։ Նշենք որ 2 բնակելի շենք է կառուցվել։
7 հարկանի նորակառույցներում կան 16 հատ մեկ սենյականոց, 22 երկսենյականոց և 12 երեքսենյականոց բնակարաններ։
50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: