Գյումրեցի կնոջ ոտնաթաթերը կամպուտացվեն
Գյումրեցի կնոջ ոտնաթաթերը կամպուտացվեն
Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող չջեռուցվող հանրակացարանում բնակվող անբուժելի հիվանդ կնոջ ոտնաթաթերը կամպուտացվեն. այս մասին հայտնում է «Ցայգ» ՀԸ-ն՝ տեղեկացնելով, որ կինն առաջին բուժօգնությունն ստացել է «Գյումրի» բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:
«Գյումրի» ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ ախտորոշվել է ստորին վերջույթների ցրտահարություն, ախտահարվել է նաև գանգրենա:
Հիշեցնենք, որ խոսքը Արմինե Գյուրջյանի մասին է, որի մասին տեսանյութ էր հրապարակել «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Հիվանդ կինը գոյատևում է Բուլվարային թաղամասի անմարդկային պայմաններում գտնվող հանրակացարանային շենքում:
Տեսանյութը ստորև