ՄամուլՏեսանյութ

«Ապառիկ մրգեր՝ 0 %-ով». գյումրեցի երիտասարդը շուկայում անապահով մարդկանց մրգեր է նվիրում

Aravot.am-ը գրում է․ Գյումրեցի Հարություն Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ կենտրոնական շուկայի մի անկյունում բացօթյա առևտուր է անում՝ մրգեր է վաճառում։ Գնորդներին թերևս գրավում է մեքենային փակցված, իսկ երբեմն էլ բարձրաձայն հնչող հայտարարությունները՝ «Ապառիկ մրգեր՝ 0 տոկոսով», «Անանաս փակովի՝ 0 տոկոս ակցիա»։

Երիտասարդը մրգերի վաճառքին զուգահեռ հումորներ է անում։ «Ով խելռի թուղթ ունի, ձրի է»,- կատակում է նա։

Մրգերի ապառիկ վաճառքի մասին փակցված հայտարարությունը լուրջ ընդունող ու իրեն անձնագրով մոտեցող մարդկանց փաստաթուղթն էլ իբրև թե զննում է ու ասում՝ վարկային պատմությունդ մաքուր է, սև ցուցակում չես, միրգը տար։

Եվ երբ մարդիկ հետաքրքրվում են՝ բա ինչպե՞ս պետք է վճարումը կատարեն, ո՞ր բանկի միջոցով, երիտասարդն անակնկալի է բերում․ «Վերցրու տար, անվճար է, մենք ժողովրդի համար ենք աշխատում»։

Կիսվեք էջում