Գյումրեցի եմ, տղես էլ հիմա կռվումա առաջին գիծ, տղուս համար եմ եկել ստեղ (Տեսանյութ)
Գյումրեցի եմ, տղես էլ հիմա կռվումա առաջին գիծ, տղուս համար եմ եկել ստեղ (Տեսանյութ)
Զինուժ մեդիան տեսանյութ է հրապարակել, որտեղ սփյուռքում ապրող հայերը վերադառնում են Հայաստան, որպեսզի մեկնեն առաջնագիծ։
Նշենք, որ Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է։
«Ուժեղ տղամարդու կողքին միշտ էլ ուժեղ կին է կանգնած։ Եվ սա պարզապես թևավոր խոսք չէ, այլ ճշմարտություն, որն ապացույցի կարիք չունի։
Մեր երկրի համար օրհասական պահ է այժմ, ինչպես եղել է բազմաթիվ անգամներ պատմության ընթացքում, եւ ամեն անգամ մենք հաղթել ենք մեծապես մեր միասնության շնորհիվ։ Ուստի, մենք՝ հայուհիներս, չենք կարող անմասն մնալ հայի եւ Հայաստանի գոյության համար մղվող այս պայքարից եւս», – իր էջում գրել է Նարեն։
Տեսանյութը ստորև