Ազատ խոսք

Գյուղերում կան աննորմալներ, ովքեր գայլի բուն քանդելը, ձագերին հանելն ու վաճառելը եկամտի աղբյուր են դարձրել

Գյուղերում կան աննորմալներ, ովքեր գայլի բուն քանդելը, ձագերին հանելն ու վաճառելը եկամտի աղբյուր են դարձրել։ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Հայաստանում խելքը գլխին Բնապահպանության նախարարություն կամ նման մի բան լինի, ապա շտապ, առնվազն 10 տարով, ոչ միայն որսը կարգելվի Հայստանում, այլ նաև խիստ պատիժ կսահմանվի կենդանիների բներից ձագեր հանող և իրենց կարճ խելքով բիզնես անողների նկատմամբ:

Գյուղերում կան աննորմալներ, ովքեր գայլի բուն քանդելը, ձագերին հանելն ու վաճառելն իրենց համար եկամտի աղբյուր են ուզում դարձնել:

Ի դեպ, նաև բոլորի ձեռքից որսորդական զենքերը պետք է հավաքել, բացառությամբ մի քանի չոբանի»:

Կիսվել