Գլուխները պատով կտան, թե վենդետաներ կանեն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Գլուխները պատով կտան, թե վենդետաներ կանեն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Գլուխները պատով կտան, թե վենդետաներ կանեն: Այս մասին այսօր` հունիսի 10-ին, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
«Չեն կարող, թույլ չենք տալու, բայց մի շատ կարդւոր հանգամանք կա, ցավոք սրտի այն մարդը, որ հնչեցնում է այդ սպառնալիքները, ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը եւ զբաղեցնում է ժամանակավոր վարչապետի պաշտոնը: Եւ նրա հատարարությունները անհեթեթ, անպատասխանատու, սպառնալիքի տարափը, որը տարածվում է մեր երկրում, ուղղակի անթուլատրելի է:
Դուք ով դառաք, որ Հայաստանի ներսում մեր քաղաքացիներին սպառնաք, էդքան ուժեղ եք, գնացեք Ալիեւին պատասխանեք, թուրքերին պատաասխան տվեք, էն որ թուրքը գալիս է, մտնում է մեր սահման, մեր զինվորին ծեծում է, էդ խի՞ պատասխան չեք տալիս»,-ասաց նա:
Վանեցյանի խոսքով` քաղաքացիներին սպառնալը Փաշինյանի համար լավ հետեւանքներ չի ունենալու:
Տեսանյութը ստորև