Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի վիճակը «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի վիճակը «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում» վատացել է. եւ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկակական կենտրոն:
Ավելին, նա այնքան վատ վիճակում է եղել, որ անգամ ի վիճակի չի եղել երեկ գնալ Հակակոռուպցիոն դատարան եւ մասնակցել նիստի:
Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։