Գիտնականները պարզել են, թե որ ջերմաստիճանում է կորոնավիրուսը ոչնչանում
Գիտնականները պարզել են, թե որ ջերմաստիճանում է կորոնավիրուսը ոչնչանում
Պրովանսի համալսարանի ֆրանսիացի գիտնականների խումբը պարզել է անհրաժեշտ ջերմաստիճանը, որի դեպքում կորոնավիրուսը կարող է ամբողջությամբ ոչնչանալ:
Այս մասին նշված է bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում տեղադրված նախնական հրապարակման մեջ:
Հետազոտողները փորձարկման ժամանակ կորոնավիրուսը մեկ ժամ տաքացրել են մինչե Ցելսիուսի 60 աստիճան եւ հայտնաբերել, որ ջերմային ազդեցությունից հետո դրա որոշ շտամներ դեռեւս բազմանալու ունակ էին: Կորոնավիրուսի լիակատար ապաակտիվացման է հաջողվել հասնել 15 րոպե մինչեւ 92 աստիճանով տաքացնելուց հետո, փոխանցում է ՌԲԿ-ն:
Կորոնավիրուսի շտամը տեղադրվել է 2 փորձանոթների մեջ՝ ստերիլ եւ բիոնյութով: Մաքուր միջավայրում տաքացնելիս վիրուսները ոչնչացել են, իսկ ոչ ստերիլ միջավայրում կորոնավիրուսը կարողացել է բազմանալ մինչեւ այն մակարդակ, որը բավարար է մարդուն վարակելու համար: