Աշխարհ

Գիտնականը փնտրում է կին, ով կհամաձայնի երեխա ունենալ նեանդերթալցուց

Գիտնականը փնտրում է կին, ով կհամաձայնի երեխա ունենալ նեանդերթալցուց

Գենետիկայի ոլորտում առաջատար մասնագետը իգական սեռի կամավոր է փնտրում, ով կհամաձայնի երեխա ունենալ նեանդերթալցուց: Պրոֆեսոր Ջորջ Չերչը համոզված է, որ այդ ֆանտաստիկ պլանը հնարավոր է իրագործել:

Պրոֆեսորը ուշադիր զննել է նեանդերթալցիների ոսկորները և վերցված նմուշների գենետիկական անալիզ անցկացրել: Գենետիկի կարծիքով, ստացված արդյունքները բավարար են 33000 տարի առաջ մահացած մարդու տեսակի ԴՆԹ-ն վերակառուցելու համար:

«Իմ ծրագիրը շատ գործոններից է կախված, սակայն ես կարծում եմ, որ այն իրագործելի է և կարող է մարդկությանն օգուտ բերել: Նեանդերթալցիները հնարավոր է այլ մտածողություն են ունեցել և նույնիսկ հնարավոր է, որ մեզանից խելացի են եղել: Համաճարակների դեմ պայքարի ժամանակ նրանց մտածողությունը կարող է օգնել մեզ», – հայտարարում է Չերչը և ավելացնում. «Ինձ մնում է միայն մի քաջ կամավոր գտնել»:

Գենետիկի գործընկերները կարծում են, որ այդ ծրագիրը թեորիապես հնարավոր է, սակայն Բրիտանիայում, ինչպես պետությունների մեծամասնությունում, մարդու վերարտադրողական կլոնավորումը քրեական հանցագործություն է համարվում:

Սակայն մասնագետներ կան, ովքեր կարծում են, որ նեոնեանդերթալցին բավականին դիմադրողականություն չի ունենա ժամանակակից հիվանդություններին դիմակայելու համար:

Կիսվել