Գիտնականը մարդու ուղեղում մուգ հատված է հայտնաբերել, որը նրան հանցագործի է վերածում
Գիտնականը մարդու ուղեղում մուգ հատված է հայտնաբերել, որը նրան հանցագործի է վերածում
Գերմանացի նյարդաբանը պնդում է, որ մարդու ուղեղում մուգ հատված է հայտնաբերել, որտեղ «չարն» է թաքնվում և մարդուն հանցագործության է դրդում: Այդ նպատակով բժիշկը երկար տարիներ ուսումնասիրել է բանտարկյալներին:
Գիտնական Գերհարդ Ռոտը ծանոթացել է բանտարկյալների ռենտգենյան լուսանկարների հետ և այդ լուսանկարներում զարմանալի նմանություն է հայտնաբերել:
Ուսումնասիրված բոլոր հանցագործների ուղեղի առաջնային հատվածում մուգ զանգված է հատնաբերվել:
Գիտնականի խոսքերով՝ բոլոր հանցագործները բաժանվում են երեք խմբի:
Առաջինում հոգեպես առողջ մարդիկ են, որոնք մեծացել են հայհոյանքների, ընտանեկան բռնության պայմաններում և գողությունը բնական բան են համարում:
Երկրորդում՝ հոգեկան հիվանդ հանցագործներն են, ովքեր շրջապատող աշխարհը որպես իրենց առողջության սպառնալիք են ընկալում: «Մեկ սխալ հայացքից, շարժումից այդպիսի մարդը հունից դուրս է գալիս և վտանգավոր հանցագործի է վերածվում»,- բացատում է գիտնականը:
Երրորդ խմբում այնպիսի բռնակալներ են, ինչպիսիք են Հիտլերը և Ստալինը:
Իր զեկույցում Գերհարդ Ռոտն ավելացնում է. «Մասնագետների խնդիրը որոշ մարդկանց մոտ մտավոր կարողությունների նվազեցման հայտնաբերումն է, որը դեռ մանկապարտեզում է ի հայտ գալիս:
Հասարակության խնդիրը այդպիսի երեխաների և նրանց ծնողների առավելագույն պաշտպանության ապահովելն է՝ դրանով իսկ կանխելով այդ անձանց մոտ բացասական որակների զարգացումը»: