«Գիտենք՝ ով է Հրազդանում դեբոշ սարքած կինը». Չալաբյան
«Գիտենք՝ ով է Հրազդանում դեբոշ սարքած կինը». Չալաբյան
«Մենք ուղիղ տվյալ չունենք, որ այդ կինը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ազգական է, բայց ունենք տվյալներ՝ ով է նա:
Մինչև դեբոշը սարքելը, այցելել էր համայնքապետարան, շփվել աշխատակիցների հետ, վերջիններն ասել են, որ կոնֆլիկտային, խուլիգանական վարքագծով կին է:
Գիտենք՝ որտեղ է ապրում, ինչ է անունը»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հրազդանում տեղի ունեցած հարձակմանը՝ ասել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Վերջինը նշել է, որ արդեն հաղորդում է տվել հանցագործության մասին:
Հիշեցնենք՝ մամուլում լուրեր էին տարածվել, որ վերոնշյալ կինը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մորաքույրն է: Դատախազությունը հերքել էր: