Գիշերային ակումբի մոտ սպանել են ռեփերին
Գիշերային ակումբի մոտ սպանել են ռեփերին
35-ամյա հարավաֆրիկացի ռեփեր Քիրնան Ջարիդ Ֆորբսին, որը հայտնի է AKA կեղծանվամբ, գնդակահարվել է գիշերային ակումբի մոտ՝ անցնող մեքենայի պատուհանից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ ռեփ կատարողի հետ միասին գնդակահարվել է նրա ընկերը, ում հետ նրանք գնում էին գիշերային ակումբ՝ երաժշտի ծննդյան տոնակատարության պատվին ելույթ ունենալու։
Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործության դրդապատճառներն անհայտ են, ներկայումս կատարվում է հետաքննություն։
Ֆորբսը ծնվել է 1988 թվականի հունվարի 28-ին Քեյփթաունում։ Նա մեծ համբավ ձեռք բերեց 2010 թվականին իր դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկմամբ։