Գիշատիչ կենդանիների պատկերներն ավելի հաճելի են, քան որոշ քաղաքական գործիչների պետականակործան հայտարարությունները․ Գ․ Պետրոսյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 5 օր է, որ բուժման նպատակով գտնվում եմ առողջարանում:
Բուժական կուրսերից բացի, խստորեն հետևում եմ բժշկի խորհրդին՝ չբարկանալ, չնյարդայնանալ, ապրել թեթև և այլն…
Ու այդ խորհրդին հետևում եմ շատ յուրօրինակ կերպով. դիտում եմ բացառապես մեկ հեռուստաալիք, որով միայն ցուցադրվում է վայրի կենդանիների կյանքն ու ապրելակերպը…
Չեմ դիտում ոչ մի քաղաքական հաղորդում կամ լրատվություն…
Պատկերացրեք, օգնում է բուժմանը. չէ՞ որ թեկուզ գիշատիչ, բայց ազնիվ կենդանիների պատկերներն անհամեմատ ավելի հաճելի են, քան որոշ քաղաքական գործիչների պետականակործան հայտարարություններն ու նրանց սատարող ֆեյսբուքյան մեյմունների անգրագետ ու քծնախառն գրագրությունները…»: