Գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց
Գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարելով դատախազի բողոքը՝ գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը։
Հիշեցնենք, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել էր, մեղադրող դատախազն էլ դիմել էր վերաքննիչ դատարան։
Փաստաբան Կարմեն Պողոսյանը դատախազի ներկայացրած բողոքի հիմնավորումները թույլ ու անհիմն որակեց։
«Շատ տհաճ իրավիճակ է։ Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին։ Քննիչները կարող էին աշխատել առանց կալանավորման։ Այդ մարդկանց կրկին սթրեսի ենթարկել պետք չէր»,- ասաց նա։
Փաստաբանն ասաց, որ իրենք էլ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել։