Գերմանիան կարող է արգելել վերջիններիս մուտքը երկիր և սառեցնել բանկերում իրենց ունեցվածքը. Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր (Տեսանյութ)
Գերմանիան կարող է արգելել վերջիններիս մուտքը երկիր և սառեցնել բանկերում իրենց ունեցվածքը. Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր (Տեսանյութ)
Այս մասին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն ասաց Ստեփանակերտում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը, այդ պատճառով կարևոր էր, որ մենք գայինք այստեղ և մեր աչքերով տեսնեինք իրականությունը:
Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել:
Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը այս ամենը անում է Թուրքիայի օգնությամբ, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ»,- ասաց պատգամավորը:
Շտեֆեն Կոտրեն նշեց, որ իրենք աշխարհի խորհրդարաններին կոչ են անում խոսքից անցնել կոնկրետ գործողությունների:
«Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ այս պատերազմը շուտ վերջանա: Խաղաղություն սիրող յուրաքանչյուր կազմակերպություն հիմա պետք է ձայն բարձրացնի ընդդեմ Ադրբեջանի»,- նշեց Կոտրեն:
Տեսանյութը ստորև