Աշխարհ

Գերմանիայում կոչ են անում բացել հասարակաց տները

Գերմանիայում կոչ են անում բացել հասարակաց տները

Գերմանիայում սեքս-ոլորտի աշխատողները կոչ են անում թույլատրել հասարակաց տների բացումը, հայտնում է AP-ը։

Մարմնավաճառությունը Գերմանիայում օրինական է, սակայն հասարակաց տները մարտի կեսից փակ են կորոնավիրուսի տարածման հետ կապված։

Երկրում սկսել են բացել ռեստորանները, խանութները, լողավազանները և մերսման սրահները։ Մայիսին որոշ օրենսդիրներ նամակ են գրել՝ կոչ անելով դաշնային հողերի նահանգապետներին անորոշ ժամանակով երկարաձգել հասարակաց տների արգելքը՝ նախազգուշացնելով, որ մարմնավաճառները և նրանց հաճախորդները կարող են վիրուսի «սուպեր տարածողներ» դառնալ։

Օրենսդիրներին ուղղված բաց նամակում Գերմանիայի Սեքս-ծառայությունների դաշնային ասոցիացիան հայտնել է, որ հասարակաց տների և այլ հաստատությունների անվտանգ բացման առաջարկություններ է ներկայացրել։

Կիսվել