Գերմանացի սրտաբանը պատմել է, թե ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի
Գերմանացի սրտաբանը պատմել է, թե ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի
Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ և մարզական բժշկության կենտրոնի տնօրեն և Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն Focus պորտալի հետ զրույցում պատմել է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը և սխալ սննդակարգը:
Նա տվել է մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է իջեցնել ճնշումն առանց դեղորայքի օգնության:
Այսպես, նրա խոսքով՝ 15 րոպե տևողությամբ ամենօրյա զբոսանքը կօգնի իջեցնելու զարկերակային ճնշումը սնդիկի սյան 5 – 8 միլիմետրով:
Սակայն մասնագետը նախազգուշացրել է, որ հարկ չկա զբաղվելու հեծանիվ քշելով կամ վազքով մինչեւ ուժասպառ լինելը:
Նա խորհուրդ է տվել վայելել թարմ օդում մարզվելու հաճույքը: Բժիշկը ևս մեկ արդյունավետ միջոց է համարել երշիկի, հացի և պանրի կրճատումը սննդաբաժնում:
Սրտաբանն առաջարկել է դրանք փոխարինել բանջարեղենով: Բացի դրանից, նա հիշեցրել է, որ մեծ քանակությամբ աղը նույնպես կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը:
Սննդաբաժնի փոփոխումը կնպաստի նիհարելուն, ինչը նույնպես կարող է իջեցնել ճնշումը սնդիկի սյան 5 – 10 միլիմետրով:
Աղբյուր՝ Blognews.am