ՄամուլՔաղաքականություն

Գերիների մասին ծաղրական գրառում կատարած ՔՊ-ականը. ով է Նարեկ Զեյնալյանի հավանական փոխարինողն ԱԺ-ում

Armlur.am-ը գրում է․ Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ իր մասնակցությամբ աղմկահարույց միջադեպից հետո ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր հայտնեց մանդատը վայր դնելու մասին:

ՔՊ վարչությունում նրա եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կա հարուցված:

ՔՊ ցուցակում հաջորդ համարը ավագանու նախկին անդամ Աշոտ Մնացականյանն է, որը բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում:

Նա հայտնի է դարձել պատերազմից հետո արված գերիների վերաբերյալ իր տհաճ գրառմամբ.

«Մանր չունեցող տաքսու վարորդները մահվանից հետո գերի են ընկնելու…»,-ֆեյսբուքում 2021թ-ին գրել էր նա:

Աշոտ Մնացականյանը նաեւ հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն նշանակվելուց հետո իր աշխատավարձը 120 հազար դրամով բարձրացրել էր և ինքն իրեն կրկնակի պարգևատրել էր:

Կվերցնի նա մանդատը, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկա օրերին:

Կիսվել