ՄամուլՏեսանյութ

Գերազանց գնահատականներով բուհ չընդունվածների հարցը լուծվել է (Տեսանյութ)

Գերազանց գնահատականներով բուհ չընդունվածների հարցը լուծվել է (Տեսանյութ)

Երեկ մենք ավարտեցինք լրացուցիչ թափուր տեղերի մրցույթները եւ ունենք արդյունքները: Այս մասին այսօր ուղիղ եթերով հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ամփոփելով ընդունելության քննությունները:

«Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ:

Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական եւ գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ:

Թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Արդյունքում ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդներից, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին, դրական գնահատականներ ստացած եւ չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր եւ ըստ էության այն համակարգը, որ այս պահին մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ իրենք կարող է չընդունվեն»,-ասաց նախարարը:

Տեսանյութը ստորև

Կիսվել