Մամուլ

Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը

Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները քաղաքացիների օգնությամբ մայիսի 15-ից որոնողական աշխատանքներ էին կատարում, ինչի շնորհիվ ժամը 13։00-ին Փամբակ գյուղի դպրոցի ուղղությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գրիգորյանի դին։

Ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Գաբրիելյանը։

Փրկարարները վարար գետից մեծ դժվարությամբ՝ ճոպանների միջոցով, դուրս են բերել մարմինը, որից հետո հարազատները ճանաչել են, որ գետից դուրս բերվածը Ե․ Գրիգորյանն է։

pambak get

Տեղում աշխատել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս է եկել և չի վերադարձել։

Տեղում պարզվել էր, որ Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, ով աշխատում էր «Եդեմ» ռեստորանում՝ որպես տեխնիկական աշխատակցուհի, ընդմիջման գնալու նպատակով դուրս էր եկել ռեստորանից։

Կիսվել