Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան դիեր է բերում
Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան դիեր է բերում
Sputnik Արմենիան գրում է․ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան:
Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։ Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։
Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։