Մամուլ

Գեներալ-մայորի կոչում ստացած Սերգեյ Ատոմյանը 11 տողանոց կենսագրություն ունի

Գեներալ-մայորի կոչում ստացած Սերգեյ Ատոմյանը 11 տողանոց կենսագրություն ունի

Armlur.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսի 4-ի որոշման համաձայն՝ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ (հիմնականում՝ վերին էշելոնի) կոչումներ են ստացել: Նրանց թվում է նաև Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Սամվելի Ատոմյանը: Նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

sergey atomyan kens

Ուաշգրավ է, որ 36-ամյա նորընծա գեներալ-մայորի կենսագրությունն ընդամենը 11 տող է, կենսագրության բառերի քանակը 116 է:

Վաղը Սերգեյ Ատոմյանի ծննդյան տարեդարձն է. դառնում է 36 տարեկան: Ծննդյան օրվա համար այսպիսի նվեր նա անգամ պատկերացնել չէր կարող՝ հաշվի առնելով իր աղքատիկ կենսագրությունը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ արդեն երկրորդ երիտասարդին է շնորհվում գեներալի կոչում։

Ավելի վաղ գրել էինք, որ Արգիշտի Քյարամյանին ևս շնորհվել է այդ կոչումը։

Կիսվել