Գեղեցիկ և գրավիչ լինելու կանացի գաղտնիքներ. խորհուրդներ՝ Էվելինա Խրոմչենկոյից
Գեղեցիկ և գրավիչ լինելու կանացի գաղտնիքներ. խորհուրդներ՝ Էվելինա Խրոմչենկոյից
Նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկը, ոճի իկոնա հանդիսացող՝ Էվելինա Խրոմչենկոն՝ խելացի, ուժեղ, նպատակասլաց և միևնույն ժամանակ կանացի կնոջ իդեալական կերպար է, ումից կարելի է անընդհատ սովորել և ոգեշնչվել:
Նա հայտնի է իր չափազանց դիպուկ խորհուրդներով:
Ստորև ներկայացնում ենք մի քանիսը, որը պետք է կարդա ցանակացած կին․
Մարմնագույն կոշիկները հիանալի են նայվում ցանկացած հագուստի հետ և տեսողականորեն երկարացնում են ոտքը:
Մուգ գույնի միագույն կոստյումը պահանջում է վառ աքսեսուարներ` կոշիկ, պայուսակ, բրոշ, վզկապ: Վառ դիմահարդարումն անպայման է:
Երբ աղջիկը կանգնում է բարձրակրունկ կոշիկների վրա, նրա անձնական կյանքում միանգամից փոփոխություն է նկատվում: Սա կանոն է:
Մի հավատացեք մատնահարդարներին. այն, ինչ նրանք եղունգների դիզայն են անվանում, անճաշակություն է:
Եթե դուք մի րոպեով խանութ վազեք տնային հագուստով և կեղտոտ մազերով, հավանականությունը մեծ է, որ կհանդիպեք ԲՈԼՈՐԻՆ։
Գեղեցիկ և վստահ քայլվածքը կարող է փրկել յուրաքանչյուր չստացված կերպար:
Հաջողության գաղտնիքը պարզ որոշումներն են: Սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ, վառ գույնի թիկնոց կամ վզկապ. ահա անթերի ճաշակի գաղտնիքը:
Երբ շրթներկի և շարֆի գույնը համընկնում են, դա արդեն հաջող կերպար է:
Վերցրեք սև օրվա համար պահված փողերն ու կոշիկներ գնեք և, հնարավոր է, սև օրն այդպես էլ երբեք չգա:
Աղջկան երկար կարելի է կանացիություն սովորեցնել, բայց զուգագուլպան դա կանի հաշված վայրկյանների ընթացքում։
Եթե ուզում եք հաջողության հասնել կարիրեայում, հագնվեք այնպես, ասես արդեն ունեք այդ հաջողությունը: