Մամուլ

«Գեղացու էշը զարգանում, քաղաքացու ձիուն անցնում է»․ Արիանա Հովսեփյան

Արիանա Հովսեփյանը գրում է․

«Գեղացու էշը զարգանում, քաղաքացու ձիուն անցնում է: Կոպիտ, բայց իրավիճակը ճիշտ բնութագրող խոսք է, որը հիշեցնում է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի վարքագիծը: Պաշտոնն այս կնոջը ժամանակից շուտ փոխեց ու գոռոզամտացրեց: Շենք մտնելուց հետո, առաջին քայլը թերևս այն էր, որ հրաժարվեց նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի թողած աշխատասենյակի կահույքից: Թե ինչու պետք է բյուջեի հաշվին իր քմահաճույքները բավարարվեն, այլ հարց է:

Հիմա էլ նա դեմ է, որ լրագրողներն իր հետ հեռախոսով անհատական հարցազրույցներ կազմակերպեն:

Սույն տիկինը երևի մտածում է, որ իր տեսքը խամրում է հեռախոսի արած կադրից, բայց պետք է նրան հիշեցնել, որ հեռախոսն այսօր ամենամեծ տարածումն ունեցող տեխնիկաներից մեկն է և լրագրողների համար աշխատանքի մեջ ամենահարմար գործիքը:

Լենա Նազարյանը կամերա՞ն ձեռքին է ծնվել, թե՞ մոռացել է, որ անգամ իր շեֆն ամբողջ օրը հեռախոսով լայվերի մեջ է և լայվերով իշխանություն վերցրեց:

Միանգամից զարգացածներն արդեն այսչափ մեծամտացել են, քայլողից ու ֆայեր տրաքացնողից հասան Ազգային ժողովի փոխնախագահ, բա չմեծամտանա՞ն:

Վերջում մի խորհուրդ Լենա Նազարյանին՝ մի՛ փորձեք արհեստականորեն բարդացնել լրագրողների աշխատանքը, քանի որ նրանց՝ Ձեր հանդեպ վերաբերմունքից է շատ դեպքերում կախված հանրության վերաբերմունքը Ձեր անձի հանդեպ:

Չէ՞ որ շատ վերև բարձրանալուց անկումը ցավոտ է լինում: Կյանքի կանոնն է: Կմեծանա, կսովորի: Հոգ չէ»: 

Կիսվել