Ազատ խոսք

Գեղարքունյաց թեմի առաջնորդը կողմ է Արշակ արքեպիսկոպոսի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու առաջարկին

Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Պարթև արքեպիսկոպոս Բարսեղյանը հայտարարում է, որ կողմ է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ վերջինիս հարցով ստեղծված հանձնախմբի՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրած առաջարկությանը:

«Որպես Գեղարքունյաց թեմի առաջնորդ՝ սույնով հայտնում եմ հետևյալը․

ա. Կողմ եմ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ վերջինիս հարցով ստեղծված հանձնախմբի՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրած առաջարկությանը (այն դեռևս դատավճիռ չէ):

բ. Հորդորում եմ հատկապես եկեղեցու սպասավորներին դադարեցնել բարձրաստիճան եկեղեցականների հասցեին հնչեցվող վիրավորանքները:

գ. Որդիաբար խնդրում եմ Վեհափառ Հայրապետին հրավիրել հրատապ ժողով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ»,- գրել էր Տ. Պարթև եպս. Բարսեղյանը։