Մամուլ

Գեղարքունիքում 2 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ից հետո վարորդը ձերբակալվել է

Գեղարքունիքում 2 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ–ից հետո 1 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Երեկ հայտնի դարձավ, որ ժամը 18։25-ի սահմաններում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել են, 5 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) և կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածն ավտոմեքենայի վարորդն է։