Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել․ երկու հայ զինծառայող մարմնական վնասվածք են ստացել
Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել․ երկու հայ զինծառայող մարմնական վնասվածք են ստացել
Այսօր առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, որի հետևանքով 2 հայ զինծառայող մարմնական վնասվածք են ստացել։
Պաշտպանության նախարարությունից Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ այսօր առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։
ՊՆ-ից հայտնեցին նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով: