Գեղարքունիքում կորոնավիրուս, միեւնույն է, չկա. միակ հայտնաբերված վիրուսակրի մոտ կրկնակի թեստը բացասական է եկել
Գեղարքունիքում կորոնավիրուս, միեւնույն է, չկա. միակ հայտնաբերված վիրուսակրի մոտ կրկնակի թեստը բացասական է եկել
Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:«Նրան երկրորդ անգամ թեստավորեցին, այն բացասական էր։ Ստացվում է, որ մեզ մոտ չկա կորոնավիրուս։ Ինչ կլինի, որ մի մարզում էլ չլինի»,- ասաց համայնքապետը։
Նշենք, որ երկար ժամանակ Գեղարքունիքը հպարտանում էր, որ միակ մարզն է, որտեղ չկա կորոնավիրուսով վարակված քաղաքացի։
Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում մեկ կարճ նախադասությունով գուժել էր՝ կա մեկ վարակակիր։