Մամուլ

Գեղարքունիքի մարզում Porsche Cayenne-ի մեջ 36-ամյա տղամարդուն սպանել է նրա ազգականը. մանրամասներ

Գեղարքունիքի մարզում Porsche Cayenne-ի մեջ 36-ամյա տղամարդուն սպանել է նրա ազգականը. մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Կիրակոսյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ով կասկածվում է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանին հրազենով սպանելու մեջ։

Porsche Cayenne
Կիսվել