Մամուլ

Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենի նկատմամբ ընտրվել է տնային կալանք խափանման միջոցը

Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Համբարձումյանին կալանավորելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանի ձերբակալել են։

Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։