Շոու-բիզնես

Գարիկ Սեփխանյանը պարզաբանել է, թե որն է եղել վթարի պատճառը

Երեկ դերասան Գարիկ Սեփխանյանը ավտովթարի էր ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում, բայց վերջնական ապաքինման համար դերասանը հիվանդանոցում կմնա դեռ մեկ շաբաթ:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ մանրամասնելով վթարի պատճառը.

«Իմ շատ սիրելի երկրպագուներ և հարգելի հետաքրքրասերներ, այսօր փոքր անզգուշության հետևանքով վթարի եմ ենթարկվել, ինչի հետևանքով ստացել եմ թեթև վնասվածք: Այժմ հիվանդանոցում եմ, և փառք Աստծո, ինձ լավ եմ զգում: Պետք է ասեմ, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ։ Հիվանդանոցում բժիշկները հոգատար են, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- գրել է դերասանը:

Կիսվել