Գարեգին Բ-ն հեռացավ առանց ձեռքսեղման, Հասանովի ձեռքը մնաց օդում (Տեսանյութ)
Գարեգին Բ-ն հեռացավ առանց ձեռքսեղման, Հասանովի ձեռքը մնաց օդում (Տեսանյութ)
Նորընտիր Ազգային ժողովի առաջիօն ննիտում անհարմար իրավիճակ ստեղծվեց: Նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանին եւ պատգամավորների երդման արարողությանը ներկա գտնվելու համար:
«Շնորհակալություն մեծարգո նախագահ, շնորհակալություն Վեհափառ տեր»,- ասաց նա և սեղմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքը: Երբ նա շրջվեց, որ սեղմի նաեւ Գարեգին Բ-ի ձեռքը, նկատեց, որ կաթողիկոսն արդեն հեռանում է:
Հասանովը փորձեց մեկնել ձեռքը, սակայն Գարեգին Բ-ն նրա կողմը չնայեց ու հեռացավ:
Տեսանյութը ստորև