Մամուլ

«Գարեգին Բ-ն իր եղբոր հետ միասին եկեղեցին ոչ միայն շուկայի է վերածել, այլև՝ ավազակների որջի». Ռուբեն Գրիգորյան (տեսանյութ)

Կաթողիկոսի ապակառուցողական գործունեության արդյունքում հասարակության մի զգալի մասը կորցրել է հավատքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այս մասին իր հեղինակային հաղորդաշարում հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը:

Նա հայտարարել է, որ Գարեգին Բ-ն իր եղբոր հետ միասին եկեղեցին ոչ միայն շուկայի է վերածել, այլև՝ ավազակների որջի։ «Փոփոխության ենթարկելով դարերի խորքից եկած կանոնադրությունը, կաթողիկոսն այժմ միանձնյա կարող է կառավարել Հայ առաքելական եկեղեցու ողջ ունեցվածքը»,- նշել է Գրիգորյանը՝ անդրադառնալով եկեղեցու գանձերի անհետացման բազմիցս չարչրկված թեմային։

«Գարեգին Բ-ն իր ընտանիքի հետ միասին ոչ միայն թալանել է Հայ առաքելական եկեղեցու ունեցվածը, այլև գողացել հայ ժողովրդի հավատքը»,- ասել է նա:

Ռուբեն Գրիգորյանը հիշել է, թե ինչպես է կաթողիկոսի եղբայր Եզրասը ոստիկանություն հրավիրել, երբ Մոսկվայի հայազգի հայրենասեր երիտասարդները եկեղեցու դիմաց 2015 թվականին բողոքում էլեկտրաէներգիայի գների թանկացման, իսկ 2018-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ։

Ռուբեն Գրիգորյանը կոչ է արել հավատացյալ ժողովրդին արթնանալ և միավորվել հանուն հայ եկեղեցու փրկության Գարեգին Բ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել