Ազատ խոսք

Գարեգին Բ-ն անհանդուրժողականության արշավ է սկսել երիտասարդ հոգևորականի դեմ, որն իրենց թայֆից չէ. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է երիտասարդ հոգևորական Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելու հարցին, որը, ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների, նախաձեռնել է Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյանը):

«Սամվել Կարապետյանի «յուրձևով» «իշխանություն տապալելու ու իրենով անելու իրավունքի», Վազգեն Գալստանյանի «քաոսատեռոր մտմտալու ազատության», Գևորգ Աջապահյանի «ռազմական հեղաշրջման իրավունքի համար պայքարող» Կտրիճ Ներսիսյանը անհանդուրժողականության արշավ է սկսել այլակարծ ու քահանայական բարքերը քննադատած երիտասարդ հոգևորականի դեմ, քանզի իրենց նման չէ ու թայֆից չէ…

Ջինը շշից արդեն դուրս է եկել, ուշ է…

Պետք էր ավելի վաղ գնալ ինքնահրաժարականի ու եկեղեցու ռեֆորմացիայի»,- գրել է Սաֆարյանը: