Գարեգին Բ-ի եղբայրը տարիներ շարունակ հեծանիվով է գնում եկեղեցի. Ֆոտո
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբայրը տարիներ շարունակ հեծանիվով է տնից եկեղեցի գնում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Մոսկվայի հայ առաքելական եկեղեցու լրագրող Ալվարդ Նազարյանը։
«Հեծանիվով տուն և եկեղեցի։ Եվ այսպես՝ տարիներ շարունակ»,–գրել է Նազարյանը` լուսանկարին կից։
Գարեգին Բ-ի եղբայրը Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն է, որը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդն է։