Մամուլ

Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում. փաստաբան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում,  քննիչը մերժել է միջնորդությունը: Այս մասին  դատական նիստի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Մերժման համար որևէ պատճառ չկար, և կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը», – ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստը։