«Գառնի» արգելոց-թանգարանի վարիչը բերման էր ենթարկվել ու ստորագրությամբ ազատ արձակվել. «Հետք»
«Հետք»-ի ընթերցողներից մեկը, անանուն մնալու պայմանով, տեղեկություններ է հայտնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տիրող վիճակի մասին: Ըստ մեր աղբյուրի՝ փողերի յուրացման, շորթման համար «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչը և մի քանի այլ աշխատողներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Թանգարանի աշխատակիցներն ավելի ուշ ստորագրությամբ ազատ են արձակվել: Գրում է Հետքը:
Աղբյուրը նաեւ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են «Գառնի» արգելոց-թանգարանի աշխատողները ներգրավված եղել տոմսերի ապօրինի տպման ու վաճառքի մեջ, տպել են տոմսերի կրկնօրինակներ ու վաճառել առանց ՀԴՄ կտրոնի: ՀՀ և օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար նախատեսված տոմսի արժեքը 1500 դրամ է, 12-18 տարեկան այցելուների համար՝ 750 դրամ, իսկ մինչև 12 տարեկան այցելուների համար մուտքն անվճար է: 2024 թվականին այցելուների թիվը կազմել է 763 730 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, առանց հարկերի, կազմել էր մոտ 497 մլն դրամ: 2025 թվականի 6 ամսվա ընթացքում թանգարան է այցելել 352 337 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, առանց հարկերի, կազմել է մոտ 234 մլն դրամ:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցներին Հակակոռուպցիոն կոմիտե տանելու մասին լուրը ստուգելու համար հուլիսի 30-ին կապ հաստատեցինք արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանի հետ, վերջինս, սակայն, հերքեց մեր տեղեկությունները: Միայն պատմեց այլ դեպքի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «Գառնի» արգելոց-թանգարանում: Նրա խոսքով՝մեր խոսակցությունից մի քանի օր առաջ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպվել էր էլեկտրոնային երաժշտության համերգ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: