Մամուլ

Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր՝ հունիսի 5-ին, բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Ուշացած արդարադատություն.  Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։

Շարունակիր վախենալ նիկոլ Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին:

Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել էր 1 ամսով:

Կիսվել