«Գաղտնալսման ձայնագրությունը հրապարակելը վկայում է այն մասին, որ մարտի 1-ի դեպքերի քննությունը ճիշտ ուղով է ընթանում»․ Գարսիկ Սաղաթելյան
«Գաղտնալսման ձայնագրությունը հրապարակելը վկայում է այն մասին, որ մարտի 1-ի դեպքերի քննությունը ճիշտ ուղով է ընթանում»․ Գարսիկ Սաղաթելյան
Գարսևան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով երեկվա ԱԱԾ տնօրնի և ՀՔԾ պետի գաղտնալսման աղմկահարույց դեպքին՝ կատարել է հետևյալ գրառումը․
«ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարներին գաղտնալսելը և ձայնագրությունը հրապարակելը պետական դավաճանություն և ոտնձգություն է երկրի անվտանգության հանդեպ:
Սա վկայում է այն մասին, որ մարտի 1-ի դեպքերի քննությունը ճիշտ ուղով է ընթանում և որոշ հակահեղափոխական սրիկաներ անհանգստացած են այն աստիճան, որ արդեն ոտնձգություն են իրականացնում պետական ուժային և իրավապահ մարմինների դեմ:
Այս քայլը թշնամական արարք է հայ ժողովրդի հանդեպ»: