Շոու-բիզնես

Գալիս եմ տուն ու հասկանում, որ համացանցում պտտվում է բաց նամակ` ուղղված ինձ ու Սոնային․ Գարիկ Պապոյանի պատասխանը

Գալիս եմ տուն ու հասկանում, որ համացանցում պտտվում է բաց նամակ` ուղղված ինձ ու Սոնային․ Գարիկ Պապոյանի պատասխանը

Հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու անդրադարձել նրան և Սոնա Ռուբենյանին ուղղված ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի բաց նամակին։

«Այսօր առավոտս սկսվեց աղջկաս մանկապարտեզի հանդեսով:

Ուշադիր նայում էի, թե ոնց են պուճուրները երգում, պարում, արտասանում, դիմավորում Ձմեռ պապին ու ուրախությունից փշաքաղվում: Էդ տեսարանը նայում ու ներքուստ մտածում էի, թե ինչպես ենք մենք մեծերով արդեն մի քանի տարի անցնում «դժոխքի» միջով, բայց մեր պուճուրներին պահում գույների, երգի ու հեքիաթի մեջ:

Լավ, ինչու՞ ենք դա անում: Ինչու՞ նրանցից էլ չենք խլում էդ երջանկությունը, ինչու՞ չենք նրանց պարը դադարեցնում, ինչու՞ չենք բարձր երգելու համար նրանց ամոթանք տալիս, ասելով, որ քանի կան հայ երեխաներ, որոնք չունեն պարելու և երգելու հնարավորություն, դուք էլ պիտի չունենաք ..

Միգուցե, որովհետև, իրենք դեռ շատ պուճուր են դա հասկանալու համար..

Միգուցե, որովհետև, չենք ուզում փոքրուց իրենց մեջ իրենց երկիրը տպավորվի որպես տխուր ու հուսալքված վայր, ու մանկուց իրենց մեջ ձևավորենք երկրից փախչելու երազանք:

Չէ որ մեզանից շատերը մեծացել են պատերազմող ու երկրաշարժից տուժած Հայաստանում, որտեղ, մինևնույնն է, մեր ծնողները մեր ձեռքը բռնած տանում էին համերգներ ու թատրոններ:

Հետո գալիս եմ տուն ու հասկանում, որ համացանցում պտտվում է բաց նամակ` ուղղված ինձ ու Սոնային, պահանջով, որ մենք Ամանորին հրապարակի մեր ելույթը չեղարկենք: Իսկ այդ նամակը ուղեկցվում է մեկնաբանություններով, որոնք անկեղծ մինչև հոգուս խորքը վիրավորել են ինձ.. ինչևիցե..

Հանրապետության տարածքով բոլոր ռեստորանները, հյուրանոցներն ու համերգասրահները այդ օրը նշելու են Ամանորը` երգիչներով, մեծ շոուներով, որտեղ գնալու հնարավորություն ոչ բոլոր ընտանիքներն ունեն, իսկ հրապարակի մեր ելույթն անվճար էր բոլոր ընտանիքների համար: Բայց նամակի հեղինակին հետաքրքրում է հենց մեր համերգի չեղարկումը..

Սա մեզ համար համերգ ունենալու եզակի հնարավորություն չէ, որից պինդ կառչել ենք: Կարող ենք և չեղարկել, ինչպես արել ենք բազմիցս!

Խնդրեմ պարզապես ասեք… ես խառնվել եմ սեփական մտքերի մեջ..

Ժամանակ ա պետք հասկանալու, թե երբ ու ինչով արժանացանք էդ ատելությանն ու վիրավորանքներին..․»,-նշել է նա։

Կիսվել