Մամուլ

«Գազպրոմում» 500-1000 աշխատակից կկրճատվի . Գուրգեն Բաղրամյան

Ակնկալվում է, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում
«Գազպրոմ Արմենիայի»-ում 500-1000 աշխատակից կկրճատվի ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: 

ՀԾԿՀ պետը նկատեց, որ աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։

«Ես նաև ասել եմ, որ սակագնի ձևավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածի համար ֆիքսվում են պարամետրեր, և այդ ժամանակահատվածում ընկերություններն ինչ-որ խնայողություններ է փորձում իրականացնել:

Բնականաբար, նաև ներդրումներ է իրականացնում իր խնայողություններին հասնելու համար: Այդ ժամանակահատվածի ավարտին ունենալու ենք կոնկրետ արդյունքներ: Խոսքը 4-5 տարվա մոդելի մասին է»,- ասաց նա։

Կիսվել