Մամուլ

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են

Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում են: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի մամուլի քարտուղար Անի Բաբայանը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կայացել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հարցեր ու մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանին գազի մատակարարման հարցերը։

Կիսվել