««Գազելի» դուռը դրսից ու ներսից չէին կարողանում բացել, սեկրետ էր ընկած». տուժողի հարազատ
««Գազելի» դուռը դրսից ու ներսից չէին կարողանում բացել, սեկրետ էր ընկած». տուժողի հարազատ:
Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած ողբերագական վթարից հետո «Գազելում» գտնվող Գագիկ Ղուկասյանի հարազատը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ վթարից հետո հնարավոր չի եղել բացել «Գազելի» դուռը:
«Ոչ մեկ էդ այրոցից ռիսկ չէր անում գազելին մոտենար, որ դուռը բացեր: Դրսից ու ներսից չէին կարողանում բացել, հերմետիկ փակվել էր դուռը, սեկրետ ընկած էր:
Տենց էլ մնաց, մինչև ժողովուրդը վառվան, մոխիր դառան: Նոր դրանից հետո արդեն հրշեջները սկսել են իրենց գործը անել»,- պատմում է միջադեպից տուժածի հարազատը: