Գազատար է վնասվել, վթարային գազանջատում կլինի
Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 11-ին՝ ժամը 14։20-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մի հատվածի (կենտրոնական թաղամասեր) գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»:
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։


